Արցախի վարչապետը հանդիպել է ծխախոտագործներին
0
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին՝ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի, շրջվարչակազմերի ղեկավարների և «Մասիս տոբակո» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Թադևոսյանի մասնակցությամբ, հանդիպել է ծխախոտագործությամբ զբաղվող հողօգտագործողների հետ և քննարկել ճյուղի զարգացման հետ կապված մի շարք հարցեր: