ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատոնական ակցիա է գործարկել

0

ՎՏԲ-Հայաստան Բանկում մեկնարկել է նախատոնական ակցիա, որի շրջանակում հաճախորդները հնարավորություն կստանան ապառիկով սպառողական ապրանքներ ձեռք բերել ավելի ցածր գնով:

Ինչպես հայտնել են բանկում, մինչեւ դեկտեմբերի 30-ը, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր առեւտրային կետերից եւ ձեւակերպելով գնումները բանկի ապառիկ վարկավորման միջոցով, հաճախորդները կստանան մինչեւ 5% հավելյալ զեղչ ապրանքի արժեքից:

Ապառիկը ձեւակերպվում է առեւտրի կետում, դրա համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ), իսկ ուժային կառույցների աշխատակիցների դեպքում՝ նաեւ անձը հաստատող վկայական կամ աշխատավարձի մասին տեղեկանք:

Վարկը տրամադրվում է 3 ամսից  5 տարի ժամկետով, 30 հազ. դրամից մինչեւ 1,5 մլն դրամի սահմաններում:

Վարկը ստանալու համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ բոլոր ֆիզիկական անձիք: Վարկի մարման պահին վարկառուի տարիքը չպետք է գերազանցի 65-ը: