ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Մեղրին եւ Ագարակը գազ են ստանում Իրանից

0

Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Իրանի հետ սահմանամերձ Մեղրի եւ Ագարակ քաղաքներում կառուցված գազի բաշխման ցանցի պաշտոնական բացումն ու տրվեց գազամատակարարման մեկնարկը։

Բաշխման ցանցի կառուցման ծրագիրը հնարավոր եղավ իրականացնել Իրանի կառավարության տրամադրած 2 մլն դոլար դրամաշնորհի միջոցներով։ Աշխատանքներն իրականացրեց իրանական «Սաներջի» ընկերությունը։

Ծրագրի շրջանակներում Մեղրիում անցկացվել են շուրջ 26,5 կմ, իսկ Ագարակում՝ 4,8 կմ երկարությամբ տարբեր ճնշման գազատարներ։ Մեղրիի գազամատակարարումն ապահովելու նպատակով կառուցվել է եւս շուրջ 1 կմ երկարությամբ բարձր ճնշման գազատար եւ գազաբաշխիչ կայան, որը նախատեսված է նաեւ քաղաքի հարակից բնակավայրերի գազամատակարարման համար։

Ծրագրի արդյունքում Մեղրին գազիֆիկացվել է ամբողջությամբ, իսկ Ագարակը՝ շուրջ 50 տոկոսով։