ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

«Հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի են»

0
Դեկտեմբերի 21-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:


«Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու պետությունների բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, քննարկվել են պաշտպանության ոլորտում փոխգործակցության ամրապնդման ու տարածաշրջանային անվտանգության հարցեր: Կողմերը շեշտել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը՝ որպես տարածաշրջանի պետությունների կայուն զարգացման անհրաժեշտ նախապայման։


Նույն օրը կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, անդրադարձ է կատարվել երկու բարեկամ ժողովուրդների զորացման ու ամրապնդման, համամարդկային արժեքների վրա հիմված համագործակցությունը զորացնելու հնարավորություններին»,- մասնավորապես, նշված է ՊՆ հաղորդագրության մեջ: