Վիգեն Սարգսյանը պաշտոնական այցով Վրաստանում է
ՀՀ ՊՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, Թբիլիսիում կայացել է Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի եւ Լեւան Իզորիայի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությունն ու ապագա ծրագրերը: Կողմերը անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:
Բանակցություններն ավարտվել են Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրի ստորագրման արարողությամբ: