ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Վարչապետը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին

0

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ կառավարությունը կարեւորում է տնտեսությունում ներդրումների ծավալի ավելացումն ու պատրաստակամ է քննարկելու առաջընթացին ուղղված անելիքները:

Այս մասին վարչապետն ասել է Հայաստանում խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրողների հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներում` ՏՏ, հանքարդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում են հարկային ու մաքսային վարչարարությանը, տրանսպորտային փոխադրումների ուղիների դիվերսիֆիկացմանը:

Կարեն Կարապետյանն օտարերկրյա ներդրողներին հորդորել է գրավոր ներկայացնել բոլոր առաջարկությունները եւ խոստացել «ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնել ստորակետից հետո չորրորդ թվի ճշտությամբ»:

«Դուք՝ բիզնեսի ներկայացուցիչները, ձեւակերպեք՝ իմ անելիքն ինչն է, ձեր անելիքն ինչն է, որպեսզի քայլ առ քայլ գնանք: Ես սպասում եմ ձեր առաջարկներին»,- ասել է վարչապետը: