Մարիա Գեւորգյանը Շարժայի մրցաշարում 3-րդ հաղթանակն է տարել
Մարիա Գեւորգյանը տարել է 3-րդ անընդմեջ հաղթանակը: Նա սպիտակ խաղաքարերով ուժեղ է եղել Ջեհադ Այշայից (ԱՄԷ): Հայ շախմատիստուհին վաստակել է 3 միավոր ու ընթանում է 2-րդ տեղում:
Գեւորգյանից 0,5 միավոր է հետ Սուսաննա Գաբոյանը, որը 6-րդն է:
Շարժայի մրցաշարն այս տարի ընթանում է 7-րդ անգամ, իսկ մասնակցում են 40 շախմատիստուհի:
