ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Դեկտեմբերի 22-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

0

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը չորեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ առաջարկել է Ազգային ժողովի նախագահին դեկտեմբերի 22-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, օրակարգում առաջարկվում է ընդգրկել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն ու երեք միջազգային պայմանագրեր:

Մասնավորապես, պատգամավորները պետք է դիտարկեն Զարգացման ֆրանսիական գործակալության, Զարգացման ասիական բանկի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ միջազգային վարկային համաձայնագրերը: -0-