Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ-ի համագումարում
0
Իմ վերջին հոդվածներից մեկում ես նշել էի, որ «Հայաստանի բոլոր չարիքների՝ սոցիալական ծանրագույն վիճակի, բնակչության աղքատության, զանգվածային արտագաղթի, բանակի թերզինվածության, ապօրինի ընտրությունների, արդարադատության չգոյության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման արմատը կոռուպցիան է՝ պետական պաշտոնյաների կողմից ազգային հարստության համատարած ու անհագ թալանը» (iLur.am. 19.10.2016; «Չորրորդ իշխանություն». 20.10.2016)։ Սակայն սա այսբերգի միայն տեսանելի մասն է։
