ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Եգիպտոսը թույլ չի տվել Բեն Լադենի որդու մուտքը երկիր

0
Կահիրեի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ մերժել է Օմար Բեն Լադենի՝ «Ալ Քաիդա» խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա Բեն Լադենի որդու մուտքը երկիր:


Ինչպես հաղորդվում է, 34-ամյա Օմարը և իր բրիտանացի կինը դեկտեմբերի 17-ին Կահիրե են ժամանել Քաթարից: Եգիպտական օդանավակայանից նրանց արտաքսել են Թուրքիա՝ իրենց ընտրությամբ: Ըստ եգիպտական իշխանությունների, Օմար Բեն Լադենի անունն իրենց սև ցուցակում է, դրանում ընդգրկված անձանց մուտքը երկիր արգելված է:


Օմարը Ուսամա Բեն Լադենի չորս որդիներից մեկն է: 1996-ից մինչև 2001-ը նա բնակվել է Աֆղանստանում, 2000-ականների սկզբներին կնոջ հետ տեղափոխվել է Եգիպտոս:


2010 թվականին «Ռոյթերզ»-ի հետ զրույցում Օմար Բեն Լադենն ասել էր, թե Բեն Լադենի որդիները փորձում էին լինել «աշխարհի լավ քաղաքացիներ», սակայն, տուժել են ««Ալ Քաիդա»-ի առաջնորդի որդիներ» պիտակից: Այն ժամանակ նա հայտարարել էր նաև, որ Լադենի որդիներից ոչ մեկը չի անդամակցել այդ կազմակերպությանը: