ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Գերմանիայից Աֆղանստան են վերադարձել ապաստան չստացած մոտ երեք տասնյակ աֆղան տղամարդիկ

0
Այսօր Ֆրանկֆուրտ-Քաբուլ չվերթով Աֆղանստան են վերադարձել մոտ երեք տասնյակ աֆղան տղամարդիկ, որոնց ապաստան ստանալու դիմումները Գերմանիայում մերժվել են:


Նրանց վերադարձի պայմանագիրը Գերմանիան և Աֆղանստանը ստորագրել են այս տարվա հոկտեմբերին:


2015 թվականին Գերմանիան ընդունել է 890 հազար փախստական Աֆղանստանից, Սիրիայից և Իրաքից: Ապաստան հայցող մոտ 12 և կես հազար աֆղանների դիմումները մերժվել են: Գերմանիան այդ մարդկանց հորդորում է կամավոր հեռանալ՝ հոգալով ճանապարհածախսը, իսկ ովքեր չեն ընդունում առաջարկը՝ արտաքսվում են: