Կոնվերս Բանկն ընդլայնել է զեղչային ցանցը
Կոնվերս Բանկը սկսել է վճարային պլաստիկ քարտերի կիրառման հնարավորությունների եւ աշխարհագրության ընդլայնման նոր նախաձեռնություն:
«Այն հաճախորդները, որոնք կնախընտրեն Նոր Տարին դիմավորել Վրաստանում՝ Թբիլիսիում, Կոնվերս Բանկի քարտերով վճարումներ կատարելով բանկի գործընկերների ցանցում՝ կստանան 5-25% զեղչ: Սա զեղչային ցանցի աշխարհագրության ընդլայնման ծրագրի մեկնարկն է»,- ասված է հաղորդագրությունում:
Բանկում նշել են, որ Վրաստանում ընտրվել են այն վայրերը, մասնավորապես՝ այն հյուրանոցներն ու ռեստորանները, որոնք մեծ մասսայականություն են վայելում եւ ավելի հարմավետ կդարձնեն բանկի հաճախորդների ճամփորդությունը:
«Բանկը մշտապես զարգացնում է պլաստիկ քարտերի սպասարկման ենթակառուցվածքները: Պարբերաբար իրականացվող ակցիաների, Cash Back, «Կոնվերս միավորներ» բոնուսային ծրագրերին զուգահեռ` բանկի քարտապաններն ունեն ՀՀ տարածքում ստեղծված ամենամեծ տեղական 10-50 % զեղչային համակարգերից օգտվելու հնարավորություն»,- ընդգծել են Կոնվերս Բանկում: