Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Ս.թ սեպտեմբերի 20-ին ատոմակայանը դուրս էր բերվել էներգացանցից՝ հերթական պլանային նորոգման եւ վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։
Կանգառի ընթացքում իրականացվել են նաեւ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելուն ուղղված առաջին փուլի ծրագրով պլանավորված միջոցառումները։
Կատարվել է էներգաբլոկի համակարգերի, սարքավորումների, կոնստրուկցիաների համալիր ուսումնասիրություն, հաղորդում են էներգետիկայի նախարարությունից: