Ալեքսանյանի մարզադպրոցի վերանորոգումը կսկսվի ապրիլից
Մարզադպրոցն արդեն երկար տարիներ է գտնվում է վատ վիճակում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ասել է, որ բոլոր նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են:
«Սպասում ենք, որ եղանակային պայմանները համապատասխան լինեն: Վերանորոգման աշխատանքները սկսվելու են հաջորդ տարվա ապրիլից: »,- ընդգծել է նախարարը: