ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Ելենա Բարտենևա. Փոխնակ մայրը երեխային ժամանակավոր «ապաստան» է տալիս

0
Փոխնակ մայրությունը վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիա է, որի կիրառման դեպքում երեխայի սաղմնավորմանն ու ծննդին 3 մարդ է մասնակցում` գենետիկ հայրը, գենետիկ մայրը և փոխնակ մայրը: Փոխնակ մայրը ծնելիության տարիքի կին է, որը համաձայն է գումարի դիմաց կամ անհատույց օգնել գենետիկ ծնողներին, կրելով հղիությունը ու ծննդաբերելով նրանց երեխային` միաժամանակ չհավակնելով այդ երեխայի մոր դերին: Փոխնակ մայրությունը բավականին վիճահարույց թեմա է: Փոխնակ մայրության հոգեբանական ասպեկտների և այդ տեխնոլոգիայի բոլոր մասնակիցներին առնչվող հարցերի մասին PanARMENIAN.Net-ը զրուցել է հոգեվերլուծաբան, Երևանի «Քվանտ» վարժարանի սոցիալ-հոգեբանական ծառայության բաժնի պետ Ելենա Բարտենևայի հետ: