ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

ՀՀ ԱԺ–ն մեկ րոպե լռությամբ հարգեց ԱԻ նախարարի հիշատակը

0

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի նիստից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեց նախօրեին մահացած ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հիշատակը։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ցավակցություն է հայտնել իր ընկերոջ և պետական գործիչ Արմեն Երիցյանի ընտանիքին։

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը մահացել է երեքշաբթի 56 տարեկանում։ ՀՀ վարչապետի որոշմամբ Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով։–0–