ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Հյուսիսային պողոտայում բացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը

0
Հյուսիսային պողոտայում հանդիսավորությամբ բացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան արդեն 5-րդ տարին անընդմեջ անցկացվող տոնավաճառը։ Այս տարի տոնավաճառի բացման պատիվը վերապահվել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբշամարտիկ, Երևանի պատվավոր քաղաքացի Արթուր Ալեքսանյանին։


Հատուկ պատրաստված ինքնատիպ 33 տաղավար-տնակներում ներկայացվել են Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր և հուշանվերներ, նաև քաղցրավենիք։


Հյուսիսային պողոտայում բացված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը կգործի մինչև 2017 թվականի հունվարի 6-ը, ամեն օր՝ժամը 13։00-ից մինչ 22։00-ն, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։