ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

ՀԱԿ վարչության նիստում քննարկվել է Կոնգրեսի համագումարի ընդունելիք բանաձևի նախագիծը

0
Դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության նիստ:


Կոնգրեսի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․ - «Վարչությունը հավանության է արժանացրել փոխնախագահ Արամ Մանուկյանի կողմից ներկայացված Կոնգրեսի վարչության գործունեության հաշվետվությունը, որը կներկայացվի առաջիկա համագումարին: Վարչությունը քննարկել է նաև Կոնգրեսի համագումարի ընդունելիք բանաձևի նախագիծը»: