ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Հալեպում կրկին օդային գրոհներ են սկսվել

0
Սիրիայի կառավարական զորքերը և դաշնակիցները նոր օդային գրոհներ են սկսել Հալեպում ապստամբների վերահսկողության տակ մնացած տարածքում, մինչ Ֆրանսիայում և Շվեյցարիայում բանակցություններ են վարվում Սիրիայի խոշորագույն քաղաքը փրկելու շուրջ:


Փարիզում մի շարք գերտերությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, այդ թվում՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, այսօր հանդիպելու են Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հալեպը «հիմնահատակ ավերումից փրկելու» ուղիները:


Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ռազմական փորձագետները և դիվանագետները հանդիպում են Ժնևում՝ քննարկելու Հալեպից ապստամբների նահանջի ուղիները:


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հալեպի 93 տոկոսը այժմ գտնվում է Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ, մինչ ապստամբների կողմից գրավված արևելյան շրջանից շարունակում է քաղաքացիական անձանց փախուստը:


Սիրիայի կառավարական զորքերին և դաշնակիցներին հաջողվել է մեկ ամսից էլ պակաս ժամանակում հետ գրավել Հալեպի արևելյան շրջանների ավելի քան 85 տոկոսը: