ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Հայաստանի ու Իրանի ֆուտբոլի ֆեդերացիաները հուշագիր են ստորագրել

0

Հայաստանի ու Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ Ռուբեն Հայրապետյանն ու Մեհդի Թաջն են այն ստորագրել: Այսուհետ երկու երկրների միջեւ ֆուտբոլային համագործակցության մակարդակն է բարձրանալու ու հարաբերություններն  են խորանալու:

 

«Մենք արձանագրել ենք, թե որ ոլորտներում ենք փոխադարձ օգտակար լինելու միմյանց: Ես շատ դրական եմ գնահատում այս հուշագիրը, քանի որ մեր երկրների միջեւ ընդամենը մեկ ժամվա ճանապարհ է: Մեր ազգային հավաքականն արդեն անցկացրել է մարզական հավաք այստեղ, ու բոլորը շատ գոհ են մնացել: Որոշել ենք այս շփումներն ավելի զարգացնել»,- ասել է Թաջը:

 

Ռուբեն Հայրապետյանն էլ նշել է, որ Հայաստանի ու Իրանի ընտրանիներն ունեցել են ընկերական խաղեր, իսկ ցանկացած նման շփում փորձի փոխանակման տեսանկյունից երկուստեք օգտակար կլինի ֆուտբոլի զարգացման համար.

 

«Հայաստանը եւ Իրանը շատ մոտ են իրար: Եթե եվրոպական երկրներ մեկնելու համար մենք պետք է 4-5 ժամ կորցնենք, ապա Իրան հասնելու համար շատ ժամանակ հարկավոր չէ, ինչը շատ հարմար է»: