2017-ի «Եվրատեսիլ»-ը՝ Կիևում
Եվրոպական հեռարձակողների միությունը հաստատել է, որ 2017-ին «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը տեղի է ունենալու Կիևում, փոխանցում է BBC-ն: Միջոցառման բյուջեն կազմում է մոտ 650 միլիոն գրիվեն, այդ գումարի ավելի քան երկու երրորդը հատկացվել է Ուկրաինայի պետական բյուջեից:
Ավելի վաղ Bild պարբերականը հաղորդել է, որ «Եվրատեսիլի» կազմակերպիչները չեն բացառել, որ մրցույթը կարող է Ռուսաստան տեղափոխվել ֆինանսական խնդիրների պատճառով: Այս տեղեկատվությունը Եվրոպական հեռարձակողների միությունից և Ուկրաինայի ֆինանսների նախարարությունից հերքել են:
2016 թվականին «Եվրատեսիլի» եզրափակչում, որը տեղի է ունեցել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, հաղթել է ուկրաինացի Ջամալան՝ «1944» երգով: Ըստ մրցույթի կանոնների, հաջորդ տարվա մրցույթն անցկացվում է այն երկրում, որը ներկայացնում է հաղթողը: