«Դինամոն» ակումբային ԱԱ-ում շարժվում է առաջ
«Դինամոն», որն A խմբում զբաղեցրել էր 2-րդ տեղը, ուժերն է չափել B խմբում երկրորդ հորիզոնականում ելույթն ավարտած Հունգարիայի 1-ին թիմի հետ: Հայ ըմբիշները հաղթել են 5:3 հաշվով ու անցել հաջորդ փուլ:
Հաղթանակներ են տոնել Կարեն Ասլանյանը (66 կգ), Տիգրան Թորոսյանը (71 կգ), Ռուբեն Ղարիբյանը (75 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ):