ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Նոր զեկույց է ներկայացվել Բաքվի վայրագությունների մասին

0

Զեկույցը հանրությանն է ներկայացվել Արցախի Թալիշ գյուղում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նոր զեկույցում անդրադարձ է կատարվում երեք պատերազմական հանցագործությունների` խոշտանգում, մահվամբ պատժում (execution) եւ մարմինների անարգում:

Զեկույցում առանձին ներկայացվում են ադրբեջանական զինված ուժերի կարճաժամկետ կամ երկարաժամկետ հսկողության ներքո հայտնված 31 անձանց կամ նրանց մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վարքագծին վերաբերող հարցերը: Ներկայացվում է նրանցից յուրաքանչյուրի մահվան հանգամանքները, Ադրբեջանի հսկողության տակ հայտնվելու եւ նրանց մարմիններն Արցախի հսկողությանը վերադարձվելու հանգամանքները, ինչպես նաեւ նրանցից նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված դաժանությունները:

Նշված փաստերը ներկայացվում են երեք աշխարհագրական ուղղություններով` յոթ առանձին միջադեպերերով:

Զեկույցում հիմնավորվում է, որ Ադրբեջանի հսկողության ներքո հայտնվածների շուրջ 90%-ը ենթարկվել է պատերազմական հանցանքների. նրանք խոշտանգվել են, պատժվել են մահվամբ, կամ նրանց մարմիններն անարգվել են: Ընդ որում, այդ հանցանքները կրել են համակարգված եւ կազմակերպված բնույթ, քանի որ կատարվել են բոլոր երեք աշխարհագրական ուղղություններով: