ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

ՀՀ վարչապետ. հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները Հայաստանի տնտեսությունը խթանելու համար

0

ԵՐԵՎԱՆ,9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի բոլոր հնարավորություններն ու ներուժը Հայաստանի տնտեսությունը խթանելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ ուղղված է մեր անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, միջազգային կառույցներում երկրի ներկայացուցչության ընդլայնմանը և խորացմանն ու համագործակցության վստահելի մթնոլորտի ձևավորմանը», – ասաց նա ուրբաթ «Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։

Այս կապակցությամբ ՀՀ վարչապետը կարևորեց Հայաստանի համար հեռանկարային երկրների հետ արտոնյալ առևտրային պայմանների քննարկումը, ինչը կարող է նպաստել արտաքին շուկա հայկական ապրանքների դուրս գալու հնարավորությունների ընդլայնմանը։

Կարապետյանի խոսքով, Հայաստանը պետք է խորացնի իր ակտիվ արտաքին տնտեսական քաղաքականությունը` օգտագործելով ԵՏՄ անդամակցությունն ու ԵՄ–ի հետ համագործակցության նոր իրավական ձևաչափը։

«Հարկավոր է նաև ապահովել Հայաստանի ներդրումային հեղինակության կատարելագործումն ու բարձրացնել երկրի ճանաչելիության մակարդակը։ Հարկավոր է համակարգայնորեն աշխատել տեղական արտադրության արտահանող շուկայի ընդլայնման համար, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ», – հայտարարեց վարչապետն ու ավելացրեց, որ ՀՀ կառավարությունն ու Արտգործնախարարությունը պետք է հսկայական աշխատանք կատարեն այդ ուղղությամբ։

Նա ընդգծեց, որ Հայաստանը պետք է օգտագործի իր հնարավորություններն ու գործընկերներին առաջարկի գրավիչ պայմաններ մեծ շուկաներ դուրս գալու համար։

«Անդամակցությունը ԵՏՄ–ին ավելի հասանելի դարձրեց  շուրջ180 միլիոնանոց բնակչությամբ երկրների շուկան։ Վրաստանի և ԱՊՀ երկրների հետ ազատ առևտուրը Հայաստանին դարձնում են բազմաթիվ երկրների տնտեսական շահերի հատման տարածք։ Սահմանը, Իրանի հետ պատմական, բարեկամական հարաբերությոններն ու առանց վիզայի ռեժիմը դյուրացնում են Հայաստանի տարածքով իրանական տարածք դուրս գալու հնարավորությունները», – ավելացրեց վարչապետը։

Կարապետյանը նաև նշեց, որ դիվանագիտական կորպուսը պետք է մեծ ջանքեր գործադրի տնտեսական կոմպոնենտի ընդլայնման համար։

«Այս համատեքստում ուզում եմ կարևորել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ավելի նպակատաուղղված և արդյունավետ գործունեության անհրաժեշտությունը։ Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է իրականացնի գործնական միջոցառումներ արտերկրում` դարձնելով Հայաստանը հուսալի գործընկեր ձեռնարկատիրական գործունեության ու ներդրումների համար», – նշեց նա։–0–