ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Մեդվեդևը «բովանդակային» բանակցություններ է վարել Թուրքիայի վարչապետի հետ

0
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը թուրք պաշտոնակից Բինալի Յըլդըրըմի հետ այսօր ունեցած բանակցությունները անվանել է բովանդակային:


«Մենք բովանդակային բանակցություններ ենք վարել, քննարկել ենք թեմաների լայն շրջանակ՝ առևտուր, ներդրումներ, էներգետիկա, ինչպես նավթագազային, այնպես էլ ատոմային, արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն», - ասել է Մեդվեդևը:


Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանել նախօրեին:


Յըլդըրմը վարչապետի պաշտոնում առաջին անգամ է այցելում Ռուսաստան: Մոսկվայում Թուրքիայի վարչապետին կընդունի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


Հանդիպումներում քննարկվելու են վիզային ռեժիմի վերացման, առևտրին առնչվող, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային այլ հարցեր: