ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը խոսել է «Հայոց ցեղասպանության ժխտման մասին»

0
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը խոսել է «Հայոց ցեղասպանության ժխտման մասին»

Սամանտա Պաուէրն այդ մասին ասել է՝ նոյեմբերի 30-ին Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարանում ունեցած ելույթում՝ նվիրված Էլի Վիզելի հիշատակին:

Խոսելով Էլի Վիզելի կյանքի մասին, դիվանագետն ասել է.

«Աշխարհում դեռ շատ անարդարություն կար: Հայերի դեմ գործված ցեղասպանության մերժումը, նրա կյանքի ընթացքում տեղի ունեցած սարսափները՝ Պոլ Պոտի ռեժիմը, Բոսնիան, Ռուանդան, Դարֆուրը, Սիրիան: Նա ապրում եւ տեսնում էր, թե ինչպես են ավելի մեծ թվով մարդիկ անասելի հանցագործությունների ականատեսը դառնում, սակայն լայնորեն տարածված էր մնում նաեւ անտարբերությունը», - ասել է Սամանտա Պաուէրը:

Մեդիամաքսը հիշեցնում է, որ այս տարի կյանքից հեռացած Էլի Վիզելը Հայոց Ցեղասպանության վերապրողների անունից շնորհվող «Ավրորա» մրցանակի համանախագահն էր:

1986թ. Էլի Ուիզելը Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի համար ներածական մաս էր գրել, որում 1915թ. դեպքերն անվանել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Իսկ 2000թ. Ուիզելը Հոլոքոստի 125 հետազոտողների հետ միասին ստորագրել է հայտարարություն, որում ասվում էր, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի պատմական փաստ է: