ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Հասան Ռոհանի. Իրանը թույլ չի տալու Թրամփին խզել միջուկային համաձայնագիրը

0
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը թույլ չի տալու ԱՄՆ նոր ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին խզել միջուկային համաձայնագիրը։


«ԱՄՆ ընտրություններում հաղթել է մի մարդ, ում բարձր հայտարարությունները լայն արձագանք են գտել և՛ Եվրոպայում, և՛ Ասիայում, և՛ Ամերիկայում։ Ինչպես մեր ղեկավարն էր ընդգծել [Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի], մենք այդ իրադարձությամբ ոչ հիացած ենք, ոչ էլ տխրել ենք։ Ինչպիսին էլ որ լինեն ԱՄՆ ընտրյալ նախագահի գործողությունները, մենք շարունակելու ենք շարժվել մեր ուղով», - ընդգծել է Իրանի նախագահը Թեհրանի համալսարանում իր ելույթի ժամանակ։


Նախընտրական քարոզարշավին, հիշեցնենք, Թրամփը հայտարարել էր, թե իր կարծիքով` Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը «ԱՄՆ-ի համար խայտառակություն է», և ընտրվելու դեպքում ինքը խզելու է այն։