Արթուր Գեւորգյան. Իմ կինն իմ ընկերն է
Ամեն ինչ բարդ էր: Այդ օրերին եղբորս տեղափոխել էինք Երևան և ծանր վիրահատություն պտի անցներ: Հոգնածությունս և որոշում կայացնելու բարդությունը, որ ունի ՝ իրենց սև գործը արել էին ու լարվածությունս դուրս գալու ուղի չէր գտնում: Իմ ու բժիշկի` այդ օրվա հանդիպումը որոշելու էր գնալ երկար, թե կարճ տարբերակով... և առաջադրված էր երկար գնալ ՝ վիրահատությունն իր անկանխատեսելի հետևանքներով ու բարդություններով:
Զանգ...
Գոհարին գիտեի մոտ մեկ տարի ու ծանոթացել էի սոցցանցի միջոցով: Իմ տարիքում.... նման կերպով ծանոթանալ...:
Հանդիպենք....: Կանգնած սպասում եմ փողոցի հենց բերանին ու ինքը գալիս է դեղին գծերի վրայով : Հասավ : Կանգնեց: Մայթ չի բարձրանում.
- Համաձայն ե՞ս, որ դիմացի կես դարը կյանքդ անգրող ուտեմ :
- Իսկ դ՞ու...
- Ընդունված ես .- հազիվ եմ փորձում ժպտալ ու գնում ենք:
Գնացինք անցանք բոլոր ճանապարհները մինչև ավարտ, բայց ուզում էինք, որ եղբայրս ներկա լինի հետագային: Ցավոք` կորցրեցինք
...
ԱՓ
Լքված տունը՝ կեսը փայտից. կեսը քարից վաղուց մենակ էր մնացել: Մացառուտներն ու թալանվածությունը, բոբիկ մնացած տանիքը ՝ ինքնին ամբողջական էին դարձնում մեր հետագա անելիքները: Սկսեցինք մարքել, սարքել կառուցել ու մշակել մեր տունը ու դուռը: Անուն էինք ման գալիս մեր տան համար և որոշեցինք անունը դնել Ափ՝ մարդը ափի մեջ:
Մեր տան բնակիչների հայրանունը Ափիչ է և բոլորից միայն մեր շունը գիտե իր հայրանունը: Մենք պահում ենք դեկորատիվ ու լճից բռնված ձկներ և շուտով ճերմակ այծ ենք պահելու: Դարպասի դիմաց հողակտոր ունենք , որտեղ փոքր գրքերի ու սերմեր կրպակ ենք սարքելու: Մարդիկ գան, վերցնեն, գնան: Կարդան ու Ափի սերմերը շաղ տան իրենց ծաղկանոցներում: Հարևաններն ու մեր մտերիմները սիրում են մեր տունը ու խոսում են այդ մասին:
Գոհարը
Մի անգամ ինձ մտերմիկ զրույցի ժամանակ հարցրեցին, թե ի՞նչ է սերը: Ամենաբարդ հարցն է, քանի որ երկար ու անվերջ, մարդիկ իրար են փնտրում, տապալվում, հետո էլի ուժերը հավաքում ու սխալների ուղղման ճանապարհով փորձում էլ չսխալվել, մոռանալով տեսնելու հատկանիշի մասին: Ոչ մեկ չգիտե, թե ի՞նչ է պետք համար իմանալ և թե ինչպես ավելի շուտ հասնել երջանկությանը: Մենք էլ՝ հայերս գերի ենք կարծրատիպերին, որոնք արդեն ավանդույթի ուժ չունեն ու գոյատևում են մեր քմահաճույքներիՑ ու սխալներից` մեզապահովագրելու նպատակով: Առավել ևս, երբ համարձակությունը, թե հանձնվելը այս դեպքում կարող են ունենալ նույն դառը պտուղը:
- Սերը առանց բառերի է: Ներսիդ աղմուկը երբ չկա ու լռությունն էլ բավարար՝ ինքը իր ոտքով է գալիս: Երբ եկավ՝ միակ նշանը, որ դա ինքն է՝ ոտքեր են, որոնք առանց բացատրության գնում են ուղիղ դեպի իր մոտ: Մնացածի մեջ էլ կարևորը քո վստահություն է, քո ապագային : Այն կինը` ում վստահում ես քո կյանքի ընկերն է:
Իսկ եթե նաև կարողանում ես համարձակվել ու ասել, որ իր կարիքը ունես՝ ապա ամեն բան հոյակապ է և մի կես դար իրար կյանք կուտեք :
Չգիտեմ, չգիտեմ, բայց ասածս անկեղծ էր …
- Մեկ էլ ինքը ամեն օր մի կտորով է պոկվում քեզնից ու դիմացինից և միանգամից չգիտես դա սեր է թե չէ , բայց ամեն օր մի կտոր տալիս ես ու քեզ են տալիս … ապրում ես ուղղակի ու հանգիստ ես և ապագայի հանդեպ տագնապ չկա քո մեջ :
Ընկերություն
Այստեղ մի բառ պակասում է՝ Իմ կինը իմ կյանքի ընկերն է:
Առաջին օրերին, երբ մտածում էինք, թե որտեղ ապրելու` երազում հողի, ծաղիկներ մշակելու, մեծ բակի ու թոնրի գաթայի մասին: Անգամ մտածում էինք քաղաքից դուրս մի տեղ կիսաքանդ տուն վերցնել ու սարքել: Խնդիրը ՄԵՐԸ սարքելու մեջ էր և հոգ չէ, թե ամեն մեկս թողնելու էինք մեր տաք անկյունները ու ամպից մեծ դժվարությունների միջով էինք անցելու: Որ ամենատարրական, պարզ իրերը գնելուց` մինչև պայմանները ստեղծելն իսկ, դառնալու էին օրեր ու հաղթանակներ:
Մենք ուրախանալ գիտենք օրվա անելիքը ավարտելուց հետո և երբ այսօր փայտը մանրացրեցինք ու սիրուն դասավորեցինք խորդանոցում ՝ մեզանից գոհ եկանք տուն ու ժպտում էինք :
Ամփոփում
Խելացի մտքերի կարիք չկա կարծեք թե և կամ թևավոր մտքերով ամփոփելս կլինի քիչ թե շատ, լավ կամ վատ:
Ամեն օր մենք մի տառ ենք ասում, որից մեր տան Ափերը մեծանում են
ՄԵՆՔ-ը հրաշք է և դեռ կես դարից անցել է կես տարի ու փաստորեն ամեն օր մեկ տառ գրելով` մենք կհասցնենք ամփոփել մեր կյանքի սիրուն պատմությունը :
Դեռ կես դարից` կես տարի պակաս ժամանակ կա իրար կյանք ուտելու: Սովորեք իրար կյանք ուտել ՝ դա կյանքի համ ու հոտն է:
Շտապել պետք չէ և կհասցնենք այն ամենը` ինչ ծրագրել ենք դիմացի կես դարի համար: