ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

0
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: 


Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: 


Վանաձոր-Ապարան, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 


Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն: 


Ալագյազ-Ռյա Թազա ավտոճանապարհի հատվածում առկա է թեթև բուք, տեսանելիությունը ՝ 50 մ: 


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: