ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարի թեկնածու է ընտրել Ջեյմս Մաթիսին

0
Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարի թեկնածու է ընտրել Ջեյմս Մաթիսին

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարի թեկնածու է ընտրել պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մաթիսին: Այդ մասին Թրամփը հայտարարել է Ցինցինաթիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:

Մաթիսի թեկնածությունը պաշտոնապես կներկայացվի Սենատին դեկտեմբերի 5-ին:

Ջեյմս Մաթիսը ԱՄՆ ծովահետևակային կորպուսի պաշտոնաթող գեներալ է, մինչև 2013 թվականը զբաղեցրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավարի պաշտոնը, որը պատասխանատու էր Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի համար: Մինչ այդ էլ նա Աֆղանստանում և Իրաքում ծովահետևակային ուժերի հրամանատարն էր: