ru24.pro
Новости по-русски
Ноябрь
2016

Համլետ Պողոսյան. Իմ կինն իմ ընկերն է

0

Ես հայ քրիստոնյա տղամարդ եմ, իսկ քրիստոնյա աշխարհը կին և տղամարդ հարաբերությունների սկզբնակետն ընդունում է Ադամ և Եվա հարաբերությունները: §Ինչ±ու Ադամը կերավ եդեմի խնձորը¦ հարցին բոլորը միաբերան պատասխանում են. §անհնազանդություն էր Աստծուն¦: Իսկ գուցե կինն էր ուժեղ, որ կարողացավ տղամարդու կամաարտահայտությունն ուղղորդել, իսկ գուցե կնոջ արժանիքներն էին վեհ ու բարձր, որ տղամարդը ցանկացավ զոհաբերել հեշտ ապրելու հնարավորությունը հանուն կնոջ: Եվ, ի վերջո կնոջ արժանիքները ինչ-որ իմաստով հավասարվում են աստվածայինին, չէ± որ Աստված` ինքը ցանկացավ, որ մարդ արարելու կարողունակությունը լինի միայն Աստծունը և կնոջը:

Այս օրինաչափությունը մեր օրերի համար էլ է բացարձակ ճշմարտություն, քանի որ աստվածային օրենքները հավերժ են, ուստի կնոջ արժանիքները հավերժական գնահատանքի են արժանի:

Ես հայ քրիստոնյա տղամարդ եմ և իմ ընտանիքում կնամեծարությունը այնքան բարձր հիմքերի վրա է դրված, որ մինչև օրս այս երկրի սահմանադրությունն այդքան արժանապատիվ տեղ չի գտել իր համար: Եվ այս ամենը սկսվեց առաջին իսկ պատահաբար, կամ գուցե անհրաժեշտաբար հանդիպումից, առաջին ժպտացող հայացքից, ամոթխած ու շիկնած, վառվող այտերից և …

Մի քանի տարիների հարաբերությունների ընթացքում ժպտացող հայացքը վերածվեց ժպտացող աչքերի, իսկ ամոթխած ու շիկնած այտերը որպես ընծա էին տրվում ինձ §ես էլ քեզ եմ սիրում¦ արտահայտության փոխարեն: Այդ տարիների հարաբերություններն օգնեցին մեզ հասկանալու, որ մենք կարող ենք օրինակելի ընտանիք ստեղծել, որ ձևավորել ենք փոխըմբռնման և նվիրումի մեծ դաշտ, որ ապագայի տեսլականը երկուսիս համար միաձև էր և հոգեհարազատ: Այս ամենը հասկանալուց հետո ես խոստացա իմ §պստիկին¦, որ ես իրեն այնպես եմ սիրելու, որ Աստղիկը նախանձի ու մինչ առանց այն էլ խոշոր աչքերը չափերով կկրկնապատկվեին` չափսերով գերազանցելով ջայլամի ձվերը, ես ավելացրեցի, որ խոսքը սիրո աստվածուհու մասին է: Այդ ժամանակ §պստիկիս¦ աչքերը թրջվեցին և ես նրան երկրորդ խոստումը տվեցի. ամբողջ կյանքում նվիրել արտասունքներ, բայց միայն ուրախության արգանդից ծնված: Հենց այս նշանաբանով առաջ շարժվելով  առաջին արցունքները ես նվիրեցի §պստիկիս¦ եկեղեցում, երբ աստվածային կնիքը դրվեց մեր միությանը. դա մեր հարսանյաց արարողության օրն էր: Երկրորդ անգամ այդ արցունքները նվիրեցի, երբ նա իմացավ, որ մայրանալու է: Երրորդը կնվիրեմ այն օրը, երբ մեր ընտանիքը կհամալրվի նոր պստիկով:

Իմ ամենօրյա աղոթքներում Տիրոջից խնդրում եմ այս արցունքների շարունակությունը ապահովելու կարողություն:

Ես քրիստոնյա հայ տղամարդ եմ և ինձ տրվել է ընտանեկան ներդաշնակություն, խաղաղություն և ի վերջո, երջանկություն: Այո, ես երջանիկ եմ, որովհետև իմ անկողնում, իմ օջախում և իմ մտքերում նույն տիրուհին է, իմ կինը, իմ ընկերը, իմ §պստիկը¦, իմ ամենան…