Նոր կյանք գյուղի դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք ստանալու, չարաշահումներ կատարելու համար
0
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Արարատի մարզի դպրոցի նախկին տնօրենի կողմից չարաշահումներ կատարելու, կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։