ru24.pro
Новости по-русски
Ноябрь
2016

ՌԴ տնտեսական զարգացման նախարար է նշանակվել Մաքսիմ Օրեշկինը

0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական զարգացման նախարար է նշանակել Մաքսիմ Օրեշկինին, որն ավելի վաղ զբաղեցնում էր ֆինանսների փոխնախարարի պաշտոնը, հաղորդում է Tass.ru-ն:

Մաքսիմ Օրեշկինը ծնվել է 1982թ. Մոսկվայում: 2004թ. ավարտել է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի մագիստրատուրան՝ «Տնտեսագիտություն» մասնագիտացմամբ: 2002-2006 թթ. աշխատել է Ռուսաստանի բանկում (ՌԴ ԿԲ)՝ որպես առաջատար եւ գլխավոր տնտեսագետ, ինչպես նաեւ բաժնի ղեկավար:

2006-2013 թթ. ղեկավար պաշտոններ է զբաղեցրել է մի շարք բանկերում: 2013թ. ֆինանսների նախարարությունում գլխավորել է երկարաժամկետ ռազմավարական պլանավորման դեպարտամենտը: 2015թ. մարտից զբաղեցրել է ՌԴ ֆինանսների փոխնախարարի պաշտոնը:

Հիշեցնենք, որ ՌԴ տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ ձերբակալվել էր նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը՝ առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու կասկածանքով: