ru24.pro
Новости по-русски
Ноябрь
2016

Հայաստանի կառավարությանը 40 միլիոն եվրոյի բյուջետային վարկ կտրամադրվի

0
Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև այսօր ստորագրվել է 40 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր, տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի կենտրոնը:


Վարկային համաձայնագրով նախատեսված բյուջետային աջակցության նպատակն է խթանել ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրի՝ հարկաբյուջետային, սոցիալական, շրջակա միջավայրի կայունության և մրցունակության ամրապնդման ուղղությունները:


Հայաստանի անունից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ Ֆրանսիայի Հանրապետության անունից՝ Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրենի տեղակալ Ժան Կլոդ Պիրեն և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպենտիեն՝ որպես համաստորագրող: