ru24.pro
Новости по-русски
Ноябрь
2016

Հայաստանի նախագահը շնորհավորել է Վրաստանի վարչապետին վերանշանակման կապակցությամբ

0
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլիին՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:


Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ առկա փոխգործակցության ներուժն ու գործընկերությունը խորացնելու երկու բարեկամ երկրների հաստատակամությունը կնպաստի հետագայում ևս շարունակաբար զարգացնելու և նոր խթան հաղորդելու հայ և վրացի ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին ու փոխշահավետ համագործակցությանը: