ru24.pro
Новости по-русски
Ноябрь
2016

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները ստորագրեցին հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին պայմանագիրը

0
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն քիչ առաջ ստորագրել են հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը։


Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ միացյալ զորախմբի կազմում կընդգրկվեն Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և հայաստանյան ռազմական ստորաբաժանումներ։


Նշենք, որ նոյեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել միացյալ զորախմբի ստեղծմանը։


Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն այսօր ստորագրել են նաև երկու նախարարությունների համագործակցության 2017 ծրագիրը։


Այսօր ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարն ընդունել է իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովին։


 


Մանրամասներն՝ ավելի ուշ