ՌԴ ԱԳ փոխնախարար. «Մենք պետք է այդ ահաբեկիչներին դուրս մղենք Հալեպից»
![ՌԴ ԱԳ փոխնախարար. «Մենք պետք է այդ ահաբեկիչներին դուրս մղենք Հալեպից»](http://gdb.rferl.org/688A1067-A390-4B3A-AA70-C681BF29CCE8_cx0_cy9_cw85_w800_h450.jpg)
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հույս է հայտնել, որ Սիրիայի Հալեպ քաղաքում մինչև տարեվերջ իրավիճակը կկարգավորվի:
«Մենք պետք է այդ ահաբեկիչներին դուրս մղենք Հալեպից այնպես, ինչպես «Իսլամական պետության» գրոհայինները պետք է դուրս մղվեն Ռաքքայից և Իրաքի Մոսուլից», - «Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այսօր ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը: