Մանրածախ առևտրի կետերում աճել է շաքարավազի գինը
Այսօր համեմատաբար փոքր խանութներում շաքարավազի գինը տատանվում է 410-430 դրամի սահմաններում, մինչդեռ վաճառողների հավաստմամբ՝ մոտ մեկ ամիս առաջ գինը 380-400 դրամ էր:
Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, երեկվա դրությամբ «Երևան Սիթի» ցանցի խանութներում, որտեղ սովորաբար շաքարավազը ամենաէժանն է, մեկ կիլոգրամը վաճառվել է 405 դրամով:
Գների այս աճը, տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը բացատրում է շաքարի շուկայի մոնոպոլիզացված լինելով։
Հիմնվելով Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության պաշտոնական տեղեկանքում հրապարակված տվյալների վրա՝ Գևորգյանը վստահեցնում է, որ խանութներում այժմ վաճառվող շաքարի հումքը ներկրվել է դեռ այս տարվա առաջին կեսին, երբ ապրանքի համաշխարհային գները շատ ցածր են եղել։
Նրա խոսքով, շաքարի տարեկան ներքին սպառումը տատանվում է 70-80 հազար տոննայի սահմաններում, իսկ նույն մաքսային տվյալների համաձայն, 2016-ի առաջին եռամսյակում արդեն ներկրվել դրա գերակշիռ մասը՝ 60 հազարը։
«Մեկ կիլորգամի մաքսային արժեքը կազմել է 36 ցենտ: Ես համեմատեցի անցած տարվա առաջին եռամսյակում ներկրված շաքարի գինը, ավելի թանկ էր՝ 42 ցենտ», - ասաց տնտեսական մեկնաբանը՝ հավելելով, որ ստացվում է, որ սահմանի վրա ներկրողի համար շաքար գինը նվազել է 14 տոկոսով, բայց խանութներում աճել 15-ով։
Ըստ նրա՝ այս անհիմն բարձրացումը պայմանավորված է մանրածախ շուկայում մենաշնորհային դիրք ունեցող ընկերության ցանկությամբ։ Այս դեպքում, Գևորգյանի խոսքով, այն «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի կազմի մեջ մտնող շաքարի գործարանն է, որը, ըստ հայաստանյան մամուլի, պատկանում է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին․ - «Մենաշնորհ ունեցողը թելադրում է ցանկացած գին»:
Մայրաքաղաքի խանութներում «Ազատության» անցկացրած հարցման ընթացքում վաճառներն ու սպառողները հաստատեցին, որ շաքարավազը թանկացել է:
«Մի ամսից ավել ա, թանկացել ա: Ամեն օր երևի 2-3-5 դրամով բարձրանում ա: 350-60 էր, հիմա, հիմա համարյա 420 ա հասնում: Հիմա վաճառում ենք 430-ով, իսկ օպտավոյ գինը արդեն 410-20 ա հասնում», - ասաց վաճառողներից մեկը՝ հաստատելով, որ շաքարավազը գնում են «Ալեքս Գրիգ»-ից:
Ի դեպ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, անցած տարի այս ժամանակ շաքարի մեկ կիլոգրամը վաճառվում էր 350 դրամով, հիմա` 405 դրամով:
Հարցն այժմ ուսումնասիրում են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ)։ «Ազատության» հետ զրույցում հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը նշեց, որ իրենց մասնագետները դիտարկումը սկսել են մամուլում տեղ գտած հրապարակումներից ավելի վաղ:
Նա նաև տեղեկացրեց, որ հանձնաժողովն իր ռեսուրսները կենտրոնացրել է այդ շուկայում ուսումնասիրությունը հնարավորինս արագ ավարտելու եւ համապատասխան որոշում հրապարակելու համար։
Որոշմանն անհամբեր սպասում է Հայկ Գեւորգյանը։ Նա հիշեցնում է, որ բոլորովին վերջերս նույն այդ հանձնաժողովը շատ խիստ գտնվեց «Երևան գարեջուր» ընկերության նկատմամբ՝ նրան տուգանելով 110 միլիոն դրամով միայն այն բանի համար, որ հումքը էժան էր ձեռք բերել, բայց գարեջրի գինը բարձրացրել էր։
Տնտեսական մեկնաբանը շեշտում է, որ շաքարավազի դեպքում խոսքն առնվազն պետք է միլիարդավոր դրամների տուգանքների մասին լինի․ - «Ինձ համար կոնկրետ սպորտային հետաքրքրություն է, թե ինչպես կպահի իրեն տվյալ դեպքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որովհետև էստեղ նուրբ դետալ կա՝ շաքարի մոնոպոլիստը Սերժ Սարգսյանի․․․ էսպես կարող ենք ասել՝ մտերիմ տնտեսվարողներից է: Հիմա տեսնենք, նույն համարժեք վերաբերմունքը, որ ցուցաբերվեց «Երևան գարեջրի» նկատմամբ, կցուցաբերվի՞ արդյոք շաքարի ներկրողի նկատմամբ»:
Ազատությունը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ «Ալեք Գրիգ» ընկերությունից։ Մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: Այցելեցինք նաև նրանց գրասենյակ, որտեղ ևս չգտնվեց որևէ մեկը, ով կարող էր ներկայացնել ընկերության տեսակետն այս հարցի վերաբերյալ։