ru24.pro
Новости по-русски
Октябрь
2016

Քլինթոնը հորդորում է ՀԴԲ տնօրենին բացահայտել՝ ինչ քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային նամակների գործի առնչությամբ

0
ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլաթի Քլինթոնը հորդորել է Հետախուզությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Ջեյմս Քոմիին բացատրել, թե ինչ քայլեր է նա ձեռնարկում իր էլեկտրոնային նամակագրության գործի հետ կապված:


«Ռոյթերզի» հաղորդմամբ, Ֆլորիդա նահանդի Դայթոնա Բիչում խոսելով ընտրողների հետ՝ Քլինթոնն ասել է. - «Ձեզնից ոմանք կարող է լսած լինեն այն նամակի մասին, որը ՀԴԲ տնօրենն ուրբաթ օրն ուղարկել է Կոնգրեսին՝ տեղեկացնելով, որ բյուրոն կրկին վերանայում է էլեկտրոնային նամակների գործը: Բավականին տարօրինակ է, որ նման տեղեկություն է սկսում շրջանառվել, որն այդքան քիչ մանրամասներ է պարունակում, հենց ընտրություններից առաջ:


Դա աննախադեպ է և խորը մտահոգություն է առաջացնում, որովհետև ընտրողներն իրավունք ունեն ամբողջական փաստերն իմանալու», - ասել է Քլինթոնը՝ կոչ անելով Քոմիին բացահայտել բոլոր փաստերը:


Հուլիսին Հետախուզությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին հայտարարել էր, որ Քլինթոնին պատասխանատվության չի կանչելու այս գործի շրջանակներում: