«Բանանցը» դուրս է եկել Հայաստանի ֆուտբոլի Գավաթի կիսաեզրափակիչ
Երեւանում կայացած խաղում «Արարատը» նվազագույն հաշվով առավելության է հասել գործող գավաթակիրը «Բանանցի» նկատմամբ: Հանդիպման միակ գնդակը խփել է Գեղամ Թումբարյանը:
Սակայն կիսաեզրափակչում պայքարը կշարունակի «Բանանցը»՝ առաջին խաղում 2:1 հաշվով հաղթանակի շնորհիվ:
Վաղը կայանալու է «Փյունիկ»-«Ալաշկերտ» հանդիպումը: Առաջին խաղում «Փյունիկը» հաղթել է 2:1 հաշվով: