Երևանը հրապարակում է Ղարաբաղի հարցով ՀԱՊԿ գագաթնաժողովի հայտարարությունը
Հայաստանի արտգործնախարարությունը իր պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի մշտական ներկայացուցչությունը իր ֆեյսբուքյան էջում այսօր հայերեն և ռուսերեն լեզուներով հրապարակել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հոկտեմբերի 14-ով թվագրված հայտարարությունը:
Հայտարարությունում ասված է․ - «Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը:
Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա»:
Հիշեցնենք, անցած շաբաթավերջին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ, չնայած կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարները հավանություն էին տվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ պետությունների ղեկավարների հայտարարության տեքստին, Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասաց, թե տվյալ հարցով հայտարարություն երևանյան գագաթնաժողովը չի ընդունի:
Ղարաբաղի հարցով հայտարարության տեքստ չհրապարակվեց նաև նույն օրը գագաթնաժողովի ավարտին: Ամփոփելով ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման արդյունքները՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին անդրադարձի մասով, ըստ էության, շարադրեց վերոհիշյալ հայտարարության դրույթները:
Գագաթնաժողովին հաջորդած օրերին Հայաստանի արտգործնախարարությունը և մասնավորապես արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տարբեր առիթներով վկայակոչել են տվյալ հարցով ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովում ընդունված հայտարարությունը: