ru24.pro
Новости по-русски
Октябрь
2016

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունը առաջատար է

0
Երեկ տեղի ունեցած Վրաստանի խորհրդարանական ընտրություններում առաջատար է իշխող «Վրացական երազանքը»՝ նախնական տվյալներով հավաքելով ձայների մոտ 50 տոկոսը: Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» ստացել է մոտ 27 տոկոս:


Մյուս կուսակցություններից ոչ մեկն առայժմ չի հաղթահարել հինգտոկոսանոց շեմը՝ խորհրդարանում կուսակցական ցուցակով տեղ ստանալու համար: Ընտրություններին մասնակցության տոկոսը գերազանցում էր 50 տոկոսը:


Մինչև 2012 թվականը Վրաստանի իշխող ուժի, ներկայումս ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչներն ու ակտիվիստները անցած գիշեր բողոքի ակցիա են անցկացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ:


Հանրահավաքի մասնակիցները անվստահություն են հայտնել ընտրությունների նախնական արդյունքներին: Ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են առանց լուրջ միջադեպերի, սակայն Մարնեուլիի ընտրատեղամասերից մեկում տասնյակ մարդիկ քարեր են նետել ընտրատեղամասի ուղղությամբ՝ պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքները. Այս բախումների հետևանքով մի քանի ոստիկան է տուժել: