ru24.pro
Новости по-русски
Октябрь
2016

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ-ին մեղադրել է «ագրեսիվ ռուսամոլության» մեջ

0
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «ագրեսիվ ռուսամոլության» մեջ: «Վոսկրեսնոյե վրեմյա» հեռուստահաղորդաշարի ընթացքում Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ ագրեսիվ քայլեր է կատարում, որոնք սպառնում են Ռուսաստանի ազգային անվտանգությանը:


Ռուսաստանյան լրատվական գործակալությունները մեջբերում են Լավրովի խոսքերն այն մասին, որ «ԱՄՆ-ի քաղաքականությունում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել, և բանը հասել է Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ ռուսամոլության»:


Ռուսաստանյան ԱԳՆ ղեկավարի խոսքով, Մոսկվան երկար ժամանակ «ռազմավարական համբերություն» էր դրսևորում Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության միակողմանի վատթարացման ֆոնին՝ դեռևս ուկրաինական ճգնաժամից առաջ: