«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հրաժարական տվեց
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ «քննարկելով 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության ցույց տված արդյունքները», որոշել է հոկտեմբերի 30-ին հրավիրել կուսակցության արտահերթ համաժողով՝ օրակարգում ունենալով կուսակցության Վարչության ընտրության հարցը: