ՊԵԿ-ն ամփոփել է պետական բյուջեի ութ ամիսների կատարողականը
0
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ս.թ. օգոստոս ամսվա և ընթացիկ տարվա ութ ամիսների պետական բյուջեի կատարողականը: 2016թ.-ի օգոստոս ամսին պետական բյուջե է հավաքագրվել ավելի քան 93 մլրդ դրամ հարկային եկամուտներ: 2016թ.-ի ութ ամիսների արդյունքներով պետական բյուջե է հավաքագրվել 694.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի` 692.0 մլրդ դրամի դիմաց: