ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2016

Սեպտեմբերի առաջին օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի

0

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի առաջին օրերը կուրախացնեն Հայաստանի բնակիչներին հարաբերական զովությամբ։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը Հայաստանի մարզերից շատերում աշնան առաջին օրերին կնվազի 5-7 աստիճանով, իսկ սեպտեմբերի 4-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Սեպտեմբերի 1–5–ը ամենատաք եղանակը կանխատեսվում է Արարատի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում և Սյունիքի հովտում, որտեղ ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +28...+31 աստիճանի սահմանում։

Երևանում սեպտեմբերի 1-3-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ արդեն 4–ին և 5–ին կդիտվի առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում սեպտեմբերի առաջին հինգ օրերին օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +31...+33 աստիճան, իսկ գիշերը կնվազի մինչև 18-20 աստիճան տաքություն:–0–