ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2016

Կառավարության որոշմամբ սեպտեմբերի աշխատանքային օրերից մեկը կտեղափոխվի

0

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 2–ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է քննարկել աշխատանքային օրերից մեկը տեղափոխելու նախագիծը։

Մասնավորապես, ինչպես նշվում է կառավարության որոշման նախագծում, երկուշաբթի` սեպտեմեբրի 12–ի փոխարեն աշխատանքային օր է հայտարարվում շաբաթ օրը` սեպտեմբերի 17–ը։

Վերջին տարիներին կառավարությունը ոչ աշխատանքային օրեր է հայտարարում Մեռելոցի օրերը, որոնք հետևում են հինգ Տաղավար տոներից յուրաքանչյուրին (Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սբ. Հարություն, Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառ), Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Խաչվերաց):

Մեռելոցը Հայաստանում առաջին անգամ ոչ աշխատանքային է հայտարարվել կառավարության որոշմամբ 2008թ.-ի հունիսի 16-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությամբ։-0-