ԼՂՀ օմբուդսմենը դպրոցական շարադրությունների մրցույթ է հայտարարել
Սեպտեմբերի 1-ին` գիտելիքի և դպրության օրը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը այցելել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոց և ավագ դասարանների աշակերտների համար անցկացրել է բաց դաս` «Արցախի անկախության 25-ամյակը և մարդու հիմնարար իրավունքները» թեմայով: