ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2016

Նախագահ. Սպայական կրթությունը դրվել է ինստիտուցիոնալ հիմքի վրա

0

Այս մասին նախագահն ասել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի եւ ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման արարողությանը:

«Կարծում եմ՝ սա լուրջ ձեռքբերում է: Սպայակազմը, ըստ էության, պետության ողնաշարն է, եւ հավատում եմ, որ այդ ամրությունն ուժեղանում է նրանց գիտելիքների եւ հմտությունների շարունակական զարգացմամբ: Այս գործընթացում առանցքային դերերից մեկը պատկանում է ռազմական կրթությանը»,- ասել է նախագահը:

Դիմելով ֆակուլտետի ունկնդիրներին՝ Սերժ Սարգսյանը նշել է.

«Ապրիլյան մարտական գործողությունները գալիս են կրկին հաստատելու, որ հայրենիքի պաշտպանությանն անվերապահ նվիրվածությունը մեր բանակին հաղորդում է առանց օտարի վրա հույս դնելու, բախման մեջ ախոյանի քանակն ու զինանոցը չեզոքացնելու մրցակցային առավելություն: Այդ մրցակցային առավելությունն է, որ գոյամարտի հենց առաջին օրերից եւ բանակաշինության բոլոր տարիներին եղել ու մնում է մեր զինուժի հաղթաթուղթը»: