ru24.pro
Новости по-русски
Август
2016

Զախարովա. Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 8-ին կժամանեն Մոսկվա

0
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Մոսկվա:


«Մոսկվայում նախատեսված է Միսնկի խմբի համանախագահների խորհրդակցություն անցկացնել` Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովի մասնակցությամբ: Այդ ընթացքում համանախագահները կհանդիպեն Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության հետ: Քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը վերաբերող հրատապ հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվելու այն պայմանավորվածությունների կատարման ընթացքին, որոնք ձեռք են բերվել մայիսի 16-ին Վիենայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաժաողովների ընթացքում», -Զախարովայի խոսքերն է փոխանցում  ադրբեջանական APA գործակալությունը: